Մատչելիության հղումներ

Միջուկային զենքի մասին Ստոլտենբերգի հայտարարությունը լարվածության նոր սրացում է. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ հարկ է քննարկել դաշինքի միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտությունը, լարվածության հերթական սրացում է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նախօրեին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովում ընդունված հռչակագրում, որում ասվում է, թե հարկ է խուսափել նման հռետորաբանությունից»,- ասել է Պեսկովը:

Այդպես նա արձագանքել է Ստոլտենբերգի այն հայտարարությանը, որի համաձայն ՆԱՏՕ-ի երկրները պետք է քննարկեն միջուկային սպառազենը մարտական վիճակի բերելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG