Մատչելիության հղումներ

Նարիշկին․ «Տվյալ իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցություններն անընդունելի են»


«Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են», - ТАСС-ին տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն Կուրսկի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակումից հետո Կիևի հետ բանակցություններ կազմակերպելն այլևս անհնարին է, Նարիշկինը նշել է՝ «ես լիովին համաձայն եմ այդ տեսակետի հետ»։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական արկածախնդրությունից հետո նրանց հետ որևէ բանակցություններ վարելն անթույլատրելի է», - նշել է Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG