Մատչելիության հղումներ

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը


Երկրաշարժի հետևանքները Մյանմարում
Երկրաշարժի հետևանքները Մյանմարում

Մյանմարում մարտի 28-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը: Մտավախություն կա, որ առաջիկա օրերին այս թիվը կարող է աճել:

3400-ը վիրավոր են, ավելի քան 300-ը անհետ կորած են:

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որը վերջին հարյուրամյակի ամենաուժեղներից մեկն է, որ գրանցվել է պատերազմական երկրում, ցնցել է հարևան Թաիլանդը ևս՝ այնտեղ վնաս պատճառելով:

Միջազգային օգնության գործակալությունները նախազգուշացնում են նաև հումանիտար ճգնաժամի ընդլայնման մասին՝ կապված երկրաշարժի հետևանքների հետ:

XS
SM
MD
LG