Մատչելիության հղումներ

Առնվազն 150 զոհ Մյանմարում և հարևան Թաիլանդում՝ երկրաշարժի հետևանքով


Մյանմարում և հարևան Թաիլանդում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը առնվազն150 է։ Ըստ տեղից ստացվող պաշտոնական տեղեկությունների՝ 144 մարդ զոհվել Մյանմարում, առնվազն ութ մարդ մահացել է Թաիլանդի մայրաքաղաքում։

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մանդալայի մոտ, տեղի է ունեցել կեսօրին, որին հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում:

Մահվան, վնասվածքների և ավերածությունների ամբողջական պատկերը դեռևս հստակ չէ հատկապես Մյանմարում՝ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում:

Մյանմարի ռազմական կառավարության ղեկավարն ուրբաթ երեկոյան հեռուստատեսային ելույթում ասել է, որ զոհվել է առնվազն 144 մարդ, ևս 730-ը վիրավորվել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG