Վաղը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստ, որին կմասնակցի նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԽ քարտուղարության պաշտոնական հաղորդագրությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նիստը կնախագահի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը, աղբյուրի համաձայն, «կներկայացնի միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը», «կտեղեկացնի ԱՊՀ-ում մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքների մասին»։