Մոսկվայի պլանն է, որ Ադրբեջանը գրավի միջանցքը, իրենք գան «փրկեն», զորք տեղակայեն, «Ազատության հետ զրույցում հայտարարեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ավելի ու ավելի են ակտիվանում միջանցքի մասին խոսակցությունները. Ռուսաստանի վարչապետն է Երևան ԵԱՏՄ նիստի գալուց առաջ նախ Իրան մեկնում: Դուք գիտեք, որ Մոսկվան բաց ասում է՝ սաբոտաժ եք անում, պիտի մեզ տաք այդ վերահսկողությունը: Մյուս կողմից, արդյոք հենց դա չէ՞ գրված եռակողմ հայտարարությունում:
Խուրշուդյան. - Ոչ, իհարկե: Ցանկացած մարդ, ով կարդում է եռակողմ հայտարարությունը և դրա հարակից փաստաթղթերը, այդ թվում՝ Պուտինի հայտնի հրամանագիրը, հասկանում է, որ գրված է, որ Հայաստանն է վերահսկում, Հայաստանն է ապահովում, երաշխավորում անվտանգություն ու էդ անվտանգության երաշխավորելու գործընթացը: Դրան մասնակցում են նաև Ռուսաստանի ФСБ-ն, էդ կոնտեքստով է ինտեգրած, թե ինքը ոնց է վերահսկում, էդ մենք պետք է որոշենք՝ որպես ինքնիշխան երկիր: Մենք կարող ենք մոնիտորինգ անենք, ասենք, կամերաներ դնենք և էդ կամերաների պարունակությունն ուղարկվի, եթե այդպիսի որոշում կայացվի: Բայց էդ որոշում կայացնելուն էլ ես դեմ եմ, որովհետև էդ կետը կատարելուց առաջ մեր նախորդ կետերը պետք է կատարել, ինչ նշանակում, դու բոլոր կետերը խախտեցիր, իսկ վերջին կետն ասում ես՝ մեզ ձեռք է տալիս, եկեք կատարենք: Կկատարեք նախորդ կետերը, կվերականգնի Լաչինի միջանցքը, Արցախի բնակչության հետ վերադարձը, շփման գիծը կվերականգնեք, փախստականների վերադարձը կապահովեք, կետ կա, չէ՞, փախստականների վերադարձ, ո՞ւր են էդ փախստականները, Հայաստանում են, արցախցի հայ փախստականները Հայաստանում են, կապահովե՞ք այդ ամեն ինչը, էդ ժամանակ կամերաների նկարներն ուղարկելուն, կոնկրետ ես կասեմ՝ կողմ եմ արտահայտվում:
«Ազատություն». - Եթե այդքանը կատարվելու լիներ, կկատարվեր, նշանակում է՝ Հայաստանը վաղուց պիտի արդեն դուրս եկած լիներ այդ փաստաթղթից, բայց դրան էլ է դեմ Երևանը, որովհետև ասում է՝ կնշանակի հրաժարվել պարտավորություններից, այնինչ Հայաստանը հավատարիմ է դրանց:
Խուրշուդյան. - Այդ փաստերից ավտոմատ Հայաստանը դուրս կգա խաղաղության պայմանագիր կնքելով, և դա ամենաճիշտ ճանապարհն է, այո, պետք չի կազուս բելի այս պատերազմի պատճառ տալ, մանավանդ, որ անընդհատ ման են գալիս էդ պատճառը Ռուսաստանն ու Ադրբեջանը, և հիմա ամրապնդելով մեր հնարավորությունները, այդ թվում մեր ռազմական համագործակցությունների շնորհիվ Եվրամիության երկրների հետ, Հնդկաստանի հետ մենք պետք է պատրաստ լինենք, որ՝ այո, խաղաղության ճանապարհով Ադրբեջանի հետ այդ ամեն ինչը ստորագրելով բոլոր կեղծ փաստաթղթերից դուրս կգանք ավտոմատ:
«Ազատություն». - Իսկ եթե բան դրան չհասնի և COP-ից հետո ուժով բացեն այդ միջանցքը Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Խուրշուդյան. - Հիմա էլ կարող է ուժով, եթե ամեն ինչից պետք է մտածենք, որ եթե պահանջում են չտանք, ուրեմ ուժով կբացեն, ոչ, պետք է մտածենք, ոնց անենք, որ չկարողանան դա անել: Երկրորդը՝ ուժով բացեցին, առանց Հայաստանի համաձայնության, ի՞նչ պետք է անեն, օկուպացնե՞ն այդ տարածքը, ո՞վ, Ադրբեջանը: Այսինքն Ռուսաստանն ասի՝ Ադրբեջան գնա ինքնազոհության հանուն իմ շահերի ու Ադրբեջանն էլ համաձայնի՞ դրան: Պլանը հետևյալն է, որ Ռուսաստան, ասում է դու մտիր գրավի, հետո պարզ է, ես կգամ հայերին փրկելու որպես ՀԱՊԿ-ի անդամ, դու հետ կքաշվեց, բայց արդեն իմ զորքերը կբերեմ, դու հետ կքաշես, կասես, ես ընդամենը ճանապարհ էիի բացում, օկուպանտ չեմ ու օկուպացնելու նպատակ չունեի, ես էլ կգամ կասեմ 9-րդ կետն եմ կատարում, Ադրբեջանին քշեցի, իմ դաշնակցին պաշտպանեցի, համ էլ կապահովեմ, որ գնալ-գալը լինի:
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև.