Մոլդովայի իշխանությունները նախատեսում են արգելել տասնյակ ավիաընկերությունների թռիչքները տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, հայտնում են մոլդովական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարության հաղորդագրությունը։
Հաղորդվում է, որ որոշումը պայմանավորված է «ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշների համապատասխանեցմամբ»։
Ըստ հաղորդագրության՝ խոսքը, մասնավորապես, ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղըզստանից, Տանզանիայից, Իրանից, Լիբիայից և Սուդանից ավիաընկերությունների մասին է։