Մատչելիության հղումներ

Նարենդրա Մոդին երրորդ անգամ ստանձնում է Հնդկաստանի վարչապետի պաշտոնը


Նարենդրա Մոդին տոնում է հաղթանակը:
Նարենդրա Մոդին տոնում է հաղթանակը:

Նարենդրա Մոդին այսօր պաշտոնապես ընտրվել է Հնդկաստանի վարչապետ և այդպիսով պատմական երրորդ անընդմեջ ժամկետում կաշխատի որպես կառավարության ղեկավար:

«Վարչապետի պաշտոնում ես առաջարկում եմ Նարենդրա Մոդիի անունը Բհարաթիա Ջանատա կուսակցության, Ազգային դեմոկրատական դաշինքի և Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի անունից»,- հայտարարել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը:

Բհավաթիա Ջանաթա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում վաստակել է 543 տեղանոց խորհրդարանում 240 մանդատ: Կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կապահովեր, եթե ստանար 272 մանդատ:

Վաղը Մոդին կհանդիպի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ և կներկայացնի նոր կառավարություն ձևավորելու իր հայցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG