Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Օդեսային, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համաձայն, հրթիռը հարվածել է պահեստին, հրդեհ է բռնկվել 800 քմ տարածքում, որը հրշեջները փորձում են մարել։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունն էլ հավելում է, որ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հարձակումների վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Օդեսայում տեղի ունեցած հարձակումը։