Մայիսի 1-ի գիշերը երեք խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական սևծովյան Օդեսա նավահանգստի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Կիպերը հայտնել է, որ ևս երեքը վիրավորվել են հարձակման հետևանքով, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ռուսաստանը վերջին օրերին բազմիցս հարձակվել է Օդեսայի վրա, ներառյալ ապրիլի 29-ին «Իսկանդեր» հրթիռի կիրառմամբ: Պաշտոնյաների խոսքով՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, 23-ը՝ վիրավորվել։