Մատչելիության հղումներ

«Մինսկի և Բաքվի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»․ Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - այսօր Մինսկում, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը «միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում»։

«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան», - դիմելով Ասադովին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

Ասադովը երեկ է ժամանել Մինսկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG