Մատչելիության հղումներ

Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է


Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։

Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։

«Ազատության» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղ ենթադրաբար ընթանում է հայ - ադրբեջանական հանդիպումը, երեկ վրաններ են տեղադրվել։

Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։

Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ, թե ով է հայկական կողմից այն ստորագրելու։ Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմանավորվածությունների մասին հայտնող Հայաստանի արտգործնախարարությունը ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս։ Բաքվից ևս լուռ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG