Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունները կոչ են անում ԵԽԽՎ-ին գնահատական տալ Բաքվի բռնաճնշումներին


Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են անում գնահատական տալ Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումներին:

«2025 թվականի հունվարին Ադրբեջանի լիազորությունների վերաբերյալ քվեարկությանն ընդառաջ՝ ԵԽԽՎ-ն պետք է մշակի և կիրառի հստակ չափանիշներ, որոնց Ադրբեջանը պետք է համապատասխանի՝ նախքան իր պատվիրակությունը Վեհաժողով վերադարձնելը», - ասված է Human Rights House Foundation-ի և ևս 10 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Այդ կառույցները պնդում են, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշումից հետո Ալիևի վարչակազմն էլ ավելի է սաստկացրել ճնշումները իրավապաշտպանների, փաստաբանների, անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների նկատմամբ։

ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ էր թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG