Մատչելիության հղումներ

Microsoft համակարգերի գլոբալ խափանումն ազդել է շուրջ 8.5 միլիոն սարքի վրա


CrowdStrike հակավիրուսային ծրագրի թարմացման պատճառով հուլիսի 19-ին Microsoft-ի համակարգերի գլոբալ խափանումն ազդել է շուրջ 8.5 միլիոն սարքի վրա: Սա բոլոր Windows համակարգիչների 1 տոկոսից քիչ է, ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ:

«Ծրագրային ապահովման թարմացումները ժամանակ առ ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել, ինչպես CrowdStrike-ի հետ կապված միջադեպերը», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 19-ին ամբողջ աշխարհում ավիաընկերությունները չեղարկել էին հազարավոր չվերթներ։ Ավիափոխադրումները վերսկսվեցին հուլիսի 20-ից։ Խափանումը խաթարել էր բանկերի, լրատվամիջոցների և այլ բիզնեսների գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG