Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր երկօրյա այցով մեկնել է Ռուսաստան։
Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի վաղը կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ԱՊՀ-ն համագործակցությունը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը նույն տնտեսական գոտում է, և Հայաստանի տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ։
Հոկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Հայաստանի արտգործնախարարն էլ Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայացած ԱԳ նախարարների խորհրդի նիստին: