Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը


Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը, որին Հայաստանի վարչապետից բացի մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետերը, Իրանի փոխնախագահը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց «թվային փոխակերպման» մասին, ընդգծելով, որ «պետությունների թվայնացման գործընթացը պետք է բխի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետությունից, ոչ թե հակառակը»։

Ըստ վարչապետի՝ «գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին և նորամուծությունների իրականացումը զգալի ջանքեր կպահանջի»։

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր հերթին նկատեց որ «ԵԱՏՄ-ում թվայնացման գործընթացը հետ է ընկել պլանավորված ժամանակացույցից՝ չբացառելով, որ հնարավոր է պատճառը նաև այն է, որ պետությունները չեն կարողանում հեշտությամբ միանալ ԵԱՏՄ-ի միասնական թվային համակարգերին»։

Այս գործընթացը պետք է ամփոփվի 2025 թվականին։

Ղազախստանի վարչապետ Օլջաս Բեկտենովն առանձնացրեց հատկապես Աստանայի հաջողությունը էլեկտրոնային մաքսակետի ստեղծման հարցում։

Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն էլ ընդգծեց, որ հաջողոթյունների են հասել առողջապահական համակարգի թվայնացման գործում, թվայանցրել են գործընթացները մաքսային համակարգում։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշեց, որ Մոսկվան պլանավորում է Ռուսաստանում հանրային ծառայությունների մեծ մասը 2030-ին արդեն մատուցել թվայնացված եղանակով։ Բացի այդ Մոսկվան ջանքեր է գործադրում «թվային ինքնավարության հարցում հաջողության հասնելու համար՝ ստեղծելով սերվերային տնտեսություններ, արտադրելով պլանշետներ» և այլն։

Ֆորումին մասնակցում է նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Իրանը կարող է ստանալ ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ։

Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության 10 տարին։ Ռուսաստանի վարչապետի կարծիքով վերջին տասնամյակը նկայում է, որ միությունն արդեն կայացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG