Մեծ Բրիտանիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
Ընտրություններից առաջ հրապարակված բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը։
Բրիտանացի սոցիոլոգների պնդմամբ, լեյբորիստների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների շուրջ 40 իսկ 2010 թվականից իշխանության ղեկին գտնվող պահպանողականների օգտին՝ ընդամենը 20 տոկոսը։
Ընդդիմության հաղթանակի դեպքում Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը կստանձնի լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը։
Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան, երբ Երևանում ուշ գիշեր կլինի։