Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ կկայանան, երեկ երեկոյան Լոնդոնում հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը։
Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի խոսքով՝ Չարլզ 3-րդ թագավորը համաձայնել է Համայնքների պալատը ցրելու իր առաջարկին, և արդեն ուրբաթ օրը բրիտանական խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը։ Վերջին հարցումների համաձայն՝ իշխող Պահպանողական կուսակցությունը գալիք ընտրություններում հաղթելու որևէ շանս չունի։
Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, լեյբորիստները կստանային քվեների 47, իսկ պահպանողականները ընդամենը 20 տոկոսը։