Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան հայտնում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին


Մեծ Բրիտանիան հայտարարում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին․ խոսքը չորս ֆիզիկական անձի և երեք կազմակերպությունների մասին է։

Անկախ դիտորդների մեծ մասը կարծում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարտվել է 2020-ի ընտրություններում: Իսկ դրանց արդյունքները վիճարկող և բոյկոտող հազարավոր մարդկանց Լուկաշենկոյի ռեժիմը ձերբակալել է։

Պատժամիջոցների ենթարկվածների շարքում են Բելառուսի չորս քրեակատարողական գաղութների հրամանատարները։ «Լուկաշենկոյի անողոք ճնշումները քաղաքացիական հասարակության վրա չեն նվազում»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին՝ կոչ անելով Լուկաշենկոյի ռեժիմին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG