Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան 286 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային


Մեծ Բրիտանիայի վարչապետը (ձախից), պաշտպանության նախարարը (աջից), կենտրոնում՝ Ուկրաինայի նախագահը, Լոնդոն, 19-ը հուլիսի, 2024թ.,
Մեծ Բրիտանիայի վարչապետը (ձախից), պաշտպանության նախարարը (աջից), կենտրոնում՝ Ուկրաինայի նախագահը, Լոնդոն, 19-ը հուլիսի, 2024թ.,

Մեծ Բրիտանիան 225 միլիոն ֆունտ ստեռլինգի (286 միլիոն դոլար) նոր ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային հաջորդ տարվա համար՝ ներառյալ անօդաչու սարքեր, նավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին հայտարարվեց այսօր՝ չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի Կիև այցելությունից հետո։

Հիլին երեկ հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ և խոստացել ուժեղացնել բրիտանական աջակցությունն Ուկրաինային 2025 թվականին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Կիևին Միացյալ Թագավորության աջակցությունը «երկաթյա» է անվանել և խոստացել, որ Բրիտանիան միշտ «ուս ուսի» կկանգնի Ուկրաինայի հետ, որպեսզի Պուտինը չկարողանա հաղթել»:

XS
SM
MD
LG