Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, հայտարարել է Թագավորության կառավարությունը։
Լոնդոնը պնդում է, որ սև ցուցակում հայտնված ֆինանսական այդ կառույցները ռուսաստանյան կառավարությանն օգնել են օգուտներ ստանալ ռազմավարական կարևոր ոլորտներում։
Բրիտանական պատժամիջոցների ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել է յոթ ֆիզիկական անձ և 35 ընկերություն։ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայի բորսան ստիպված դադարեցրեց դոլարով և եվրոյով առևտուրը, ինչի հետևանքով ռուսական ազգային տարադրամի կտրուկ արժեզրկում արձանագրվեց։