Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ֆոնդային շուկան անկում է ապրում ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին


Ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերը արձագանքում են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը՝ երկուշաբթի օրը Մոսբիրժայի ցուցիչը 9 տոկոս, իսկ РТС-ի ցուցիչը՝ 10 տոկոս անկում է արձանագրել, տեղեկացնում է ռուսաստանյան տնտեսական РБК հեռուստաալիքը:

Ընդ որում, առավել մեծ անկում են արձանագրել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց ղեկավարները հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում: Շոշափելի են, հատկապես «Ռուսալ»-ի (-26,7%), «Պոլյուսի» (-8,8%), «Նորիլսկի նիկել» (-10%), «Ռասպադսկայա» (-7,2%), «Մեչել» (-10%), En+ (-17,7%), ՎՏԲ (-6,7%), Սբերբանկ (-6,8%), ԱԼՌՈՍԱ (-7%) ընկերությունների կորուստները:

Անցած ուրբաթ՝ ապրիլի 6-ին, հայտարարվեց այն մասին, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ: Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են հայտնվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Սուլեյման Քերիմովը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG