Մատչելիության հղումներ

Մենենդեսն ավարտում է երկարամյա քաղաքական գործունեությունը


Կոռուպցիայի համար մեղավոր ճանաչված սենատոր Բոբ Մենենդեսը լքում է ընտրապայքարը՝ ավարտելով իր քաղաքական գործունեությունը։ Նա պատրաստվում էր վերընտրվել որպես անկախ թեկնածու Սենատի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում։

«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ցանկանում եմ, որպեսզի իմ անունը հանվի քվեաթերթիկից», – գրել է նա Նյու Ջերսիի ընտրական հանձնակատարի պաշտոնակատար Դոննա Բարբերին:

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը անցած ամիս Նյու Յորքի դատարանում մեղավոր են ճանաչվել հազարավոր դոլարի կաշառք ստանալու, արդարադատության խոչընդոտման, օտար պետության շահերի օգտին գործունեություն ծավալելու մեջ։ Մենենդեսի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին, նրան սպառնում է երկարամյա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG