Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան. Սեժուրնեն ու Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար


Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Վեդիի ջրամբարում, 15-ը սեպտեմբերի, 2024թ.
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Վեդիի ջրամբարում, 15-ը սեպտեմբերի, 2024թ.

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։

Նախարարը Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այնուհետև ֆրանսիացի պաշտոնյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ։

Ֆրանսիայի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի», - ասել է Արարատ Միրզոյանը։

Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG