Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում Իրանում տասնյակ մարդիկ են մահապատժի ենթարկվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Միայն մեկ շաբաթվա ընթացքում Իրանում տասնյակ մարդիկ են մահապատժի ենթարկվել:

Համաձայն արտերկրում հիմնված իրանական իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների՝ սպանության կամ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար դատապարտված առնվազն 30 բանտարկյալ է 7 օրվա ընթացքում կախաղան բարձրացվել Իրանի տարբեր բանտերում։

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ այս տարվա առաջին կիսամյակում մահապատիժների թիվը նվազել էր:

Նախագահական ընտրությունների ժամանակ մահապատիժների դադարից հետո դրանք նորից վերսկսվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG