Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանների՝ Իրանում երկու օրում մահապատժի է ենթարկվել ութ մարդ


Իրանի իշխանությունները երկու օրում մահապատժի են ենթարկել ութ մարդու, մտահոգությունը բարձրաձայնում են իրավապաշտպաները՝ նշելով, որ նրանցից մեկը կին է։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ դատավարություններն արդար չեն անցնում:

Օսլոյում գործող Իրանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն ավելի վաղ այս ամիս հայտնել էր, որ մահապատիժները 2024 թվականի առաջին վեց ամիսների համեմատ այս տարի նվազել են 30 տոկոսով, սակայն նախազգուշացրել՝ արտահերթ նախագահական ընտրություններից հետո դրանց թիվը կարող է նորից աճել։

Ըստ Amnesty International-ի՝ Իրանը 2023 թվականին իրականացրել է 853 մահապատիժ, առնվազն 481-ը թմրանյութերի օգտագործման համար դատապարտվածներ են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG