ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգին կփոխարինի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
Այսօր նման որոշում են կայացրել Բրյուսելում, դաշինքի անդամ 32 պետությունների դեսպանները։
ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում էր նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Նա, սակայն, նախորդ շաբաթ ինքնաբացարկ էր հայտարարել։
Հյուսիսատլանյան դաշինքի՝ այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նորանշանակ Գլխավոր քարտուղարն իր լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 1-ին։