Մատչելիության հղումներ

Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածու


Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, արխիվ
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն է։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը այսօր հանեց իր թեկնածությունը, և այդ մասին տեղյակ է պահվել դաշնակիցներին։ Բուխարեստը նաև հայտարարեց, որ պաշտպանում է Ռյուտեի թեկնածությունը։

Ռումինիան դաշինքի վերջին անդամն էր, որ մինչև հիմա չէր պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը։ ՆԱՏՕ-ի նոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունն առաջադրված թեկնածուին։

ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման երկարաձգված ժամկետը ավարտվում է գալիք աշնանը։ Նա այդ պաշտոնին էր 2014 թվականից։

Մարկ Ռյուտեն հիմա ժամանակավորապես կատարում է Նիդեռլանդների վարչապետի պարտականությունը և առաջիկա շաբաթներին հեռանալու է պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG