Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին քաղաքապետը 10 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի


Արխիվ
Արխիվ

Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառեց գրավ։

Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նախկին համայնքապետը կալանավորվեց իր առաջնորդած դաշինքի հաղթանակից հետո։ Թեև ստացած ձայները բավարար չէին առանց կոալիցիայի համայնքի ղեկավար ընտրվելու համար, բայց 5 քաղաքական ուժերի մեջ առաջինն էր, ու մեծ էր հավանականությունը, որ համայնքը հենց ինքը կղեկավարեր։ Նրան կալանավորեցին համայնքային հողերը ապօրինի վաճառելու մեղադրանքով։

Նա իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG