Մատչելիության հղումներ

Մալավիի փոխնախագահի օդանավն անհետացել է ռադարների էկրանից


Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման, արխիվ
Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման, արխիվ

Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային և ևս ինը մարդու փոխադրող ինքնաթիռն անհետացել է ռադարի էկրաններից: Այդ մասին հայտնել է Մալավիի նախագահի գրասենյակը:

Մալավիի բանակին պատկանող ինքնաթիռն անհետացել է այն բանից հետո, երբ այսօր առավոտյան օդ է բարձրացել մայրաքաղաք Լիլոնգվեի օդակայանից:

Նախագահը հրամայել է որոնողափրկարարական գործողություններ սկսել այն բանից հետո, երբ ավիացիայի պաշտոնյաները չեն կարողացել կապ հաստատել ինքնաթիռի հետ:

Օդանավը պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու միջազգային օդակայանում տեղական ժամանակով ժամը առավոտյան մոտ ժամը 10:00-ին:

Դեպքի մասին տեղեկացվելուց հետո Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան չեղյալ է հայտարարել իր նախատեսած չվերթը դեպի Բահամյան կղզիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG