Մատչելիության հղումներ

Գուտերեշը հույս է հայտնել, որ Բիշքեկն ու Դուշանբեն սահմանային խնդիրները կլուծեն խաղաղ ճանապարհով


Ղրղզստան նախագահ Սադիր Ջապարովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, 2-ը հուլիսի, 2024թ.
Ղրղզստան նախագահ Սադիր Ջապարովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, 2-ը հուլիսի, 2024թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Ղրղըզստանի Իսիկ Կուլ լճի մոտ գտնվող Չոլպոն-Աթա հանգստավայրում բանակցելով Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ՝ հույս է հայտնել, որ Բիշքեկն ու Դուշանբեն սահմանային խնդիրները կլուծեն խաղաղ ճանապարհով։ Նա Ղրղըզստանին կոչ է արել «խաղաղության խորհրդանիշ» լինել։

Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև սահմանազատման խնդիրները տասնամյակների պատմություն ունեն՝ նախկին Խորհրդային միության փլուզումից սկսած։ Խնդրի լուծումն ավելի հրատապ է դարձել վերջին տարիներին տեղի ունեցած զինված բախումների պատճառով։

2021 թվականի գարնանը սահմանային բախման հետևանքով ղրղըզական կողմից 36 մարդ էր զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, ևս 154 մարդ վիրավորվել էր։

Տաջիկստանի իշխանությունները հայտնել էին իրենց կողմից 19 զոհի և 87 վիրավորների մասին։

Երկու երկրների միջև սահմանի երկարությունը 972 կիլոմետր է, որի մեծ մասը այժմ համաձայնեցված է։

Անտոնիո Գուտերեշը հուլիսի 1-ին Ղրղըզստան է ժամանել Ուզբեկստանից։ Հուլիսի 3-ին նա այցելելու է Ղազախստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG