Մատչելիության հղումներ

Կրակոց Թրամփի վրա. Ինչ է հայտնի հուլիսի 14-ի առավոտյան դրությամբ


Թրամփը մահափորձից հետո
Թրամփը մահափորձից հետո

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում տեղի է ունեցել ենթադրյալ մահափորձ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ: Թրամփը ողջ է, գնդակը դիպել է նրա ականջին:

Կրակողը սպանված է: Ըստ AP, ենթադրյալ հանցագործը 20 տարեկան էր:

Հետաքննությունների Դաշնային բյուրոն հայտարարել է՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը կասկածյալ է «մահափորձում ներգրավված լինելու հարցում»:

Զոհվել է ցույցի վայրում գտնվող առնվազն մեկ մարդ, 2-ը վիրավոր են:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Թրամփը մեկնել է Նյու Ջերսի. նրա խոսնակը տեղադրել է տեսանյութ, ուր նախկին նախագահն իջնում է օդանավից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

«ԱՄՆ-ում նման բռնության համար տեղ չկա», - ասել է Բայդենը: Նա զրուցել է նաև Թրամփի հետ, մանրամասները չեն հաղորդվում:

Թրամփը շնորհակալություն է հայտնել անվտանգության աշխատակիցներին ու ցավակցել զոհվածի հարազատներին և պատմել, որ լսել ու զգացել է գնդակը, որը դիպել է իր ականջին:

Փենսիլվանիան, ուր տեղի է ունեցել միջադեպը, չունի հստակ կուսակցական կողմնորոշում ու ընտրությունների պոտենցիալ արդյունքը որոշող նահանգներից մեկն է:

Տեղի ունեցածը դատապարտել են ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Բրիտանիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Իսրայելի վարչապետերը, այլ առաջնորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG