Մատչելիության հղումներ

Մագդալենա Գրոնոն Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը


Հարավային Կովկասոի հարցերով ԵՄ -ի հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը, այս մասին ԵՄ պաշտոնյան տեղեկացրել X-ի իր էջում։

«Ընդգծել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի շարունակական աջակցության անհրաժեշտությունը և հաստատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը», - գրել է Գրոնոն։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG