Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կոչ է անում բանակցություններով կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը


Ուխնաագիյն Խուրելսուխը և Ալեքսանդր Լքւկաշենկոն, Ուլան Բատոր, 3 հունիսի, 2024թ.
Ուխնաագիյն Խուրելսուխը և Ալեքսանդր Լքւկաշենկոն, Ուլան Բատոր, 3 հունիսի, 2024թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում բանակցություններով կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Այդ մասին նա ասել է Մոնղոլիա կատարած պաշտոնական այցի ընթացքում մայրաքաղաք Ուլան Բատորում Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հետ զրույցում:

«Ռուսները չեն ցանկանում պատերազմել, ես դա լավ գիտեմ, ինչո՞ւ չնստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լուկաշենկոն:

Նրա համոզմամբ, այդ բանակցություններով շահագրգռված չէ նախևառաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Ամերիկացիները ցանկանում են խեղդել Ռուսաստանն այս պատերազմում: Նրանց դիրքորոշումն է՝ «դուք կռվեք Ուկրաինայի հետ, իսկ մենք՝ օգտագործելով առիթը, Չինաստանի հարցերը կլուծենք»: Սա է ամերիկացիների քաղաքականության էությունը», - մոնղոլ գործընկերոջն ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը Բելառուսի համար եղբայրական երկիր է, որի հետ կա միացյալ զորախումբ։

«Նրանք [ռուսները] մեր ամենամտերիմ եղբայրներն են, մենք մտածում ու խոսում ենք նույն լեզվով, դրանից են բխում իմ բոլոր գործողությունները, որոնք հիմնված են օրինական պայմանագրերի վրա, ի՞նչ է, Արևմուտքը դա չգիտե՞ր: Ես չեմ ուզում, որ մարդիկ զոհվեն, և մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այնտեղ խաղաղություն լինի: Եթե ամերիկացիներն ուզենան, արդեն վաղը խաղաղություն կլինի»,- Ուլան Բատորում ասել է Բելառուսի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG