Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Շուշիում ասել եմ՝ դուք դրախտում եք ապրում»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում Բաքվի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին բելառուսական ընկերությունների մասնակցության պատրաստակամությունը։

«Ես Շուշիում ասել եմ [Իլհամ Ալիևին]՝ դուք դրախտում եք ապրում։ Ես վստահ եմ, որ դուք ևս մեկ սխրանք կգործեք և կվերականգնեք կյանքն այդ տարածքներում։ Մենք հաճույքով կմասնակցենք այդ աշխատանքներին», - պաշտոնական այցով Բելառուս ժամանած Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։

Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը երեկ է ժամանել Բելառուս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG