Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մեկնել է Բելառուս


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ։

Նրան Բելառուսի մայրաքաղաքի օդակայանում դիմավորել են Բելառուսի խորհրդարանի խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան և բարձրաստիճան այլ օրենսդիրներ:

Գաֆարովայի ղեկավարած պատվիրակության կազմում են Ադրբեջանի խորհրդարանի՝ Բելառուսի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Զիյադ Սամեդզադեն, պատգամավորներ Ագալար Վելիևը և Արզու Նագիևը, պաշտոնատար այլ անձինք։

Մինսկում նախատեսված են Գաֆարովայի և նրան ուղեկցող օրենսդիրների հանդիպումները Բելառուսի խորհրդարանականների և պաշտոնատար այլ անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG