Մատչելիության հղումներ

Լրտեսության մեղադրանքով՝ Մոսկվան հաղորդում է բրիտանացի վեց դիվանագետների արտաքսելու մասին


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այսօր՝ սեպտեմբերի 13-ին, բրիտանացի վեց դիվանագետների մեղադրել է լրտեսության մեջ և հայտնել նրանց հավատարմագրերը հետ կանչելու որոշման մասին։

Ռուսական պետական հեռուստաընկերությունը մեջբերելով ԱԴԾ պաշտոնյայի խոսքերը, հաղորդել է, որ նրանք կարտաքսվեն։

ԱԴԾ-ն պնդում է, որ գրություներ է ստացել այն մասին, թե այդ դիվանագետներին Ռուսաստան է ուղարկել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումը և նրանք ներգրավված են եղել «դիվերսիոն գործունեության մեջ»:

Ռուսական «Ռոսիա 24» (VGTRK) հեռուստաալիքն այսօր եթերում ցուցադրել է դիվանագետների լուսանկարներն ու նշել նրանց անունները։

Լոնդոնը դեռ չի արձագանքել իր դիվանագետների արտաքսման մասին հայտարարությանը։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կիևը խնդրում է իր աջակիցներին թույլ տալ օգտագործել Արևմուտքի կողմից տրամադրված հեռահար հրթիռները Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախների դեմ: Երկու օր առաջ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան խոստացան նաև մոտ 1,5 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG