«Լայնածավալ սադրանք», մեկնաբանելով Կուրսկի մարզում ռազմական գործողությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստի ընթացքում։
«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել։ Նրանք անկանոն կրակում են տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից՝ քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - հայտարարել է Պուտինը՝ փոխվարչապետ Դենիս Մանտուրովին հանձնարարելով համակարգել Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում քաղաքացիական գերատեսչությունների աշխատանքը: