Մատչելիության հղումներ

Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է


Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է, հայտնեց Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար», - փոխանցեց նա:

4 օր փակ էր ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը: Առատ տեղումների հետևանքով ճանապարհը երկու կողմից տեղ - տեղ անանցանելի էր դարձել, ինչի հետևանքով հսկայական խցանումներ են առաջացել։

Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհն է, որը հաճախ փակվում է տարբեր պատճառներով՝ եղանակայինից մինչև տեխնիկական խնդիրներ ու ուժեղացված ստուգումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG