Մատչելիության հղումներ

Ղրղըզստանն առաջարկում է ակտիվացնել ՀԱՊԿ-ի միջազգային գործունեությունը


Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շաքիևը, արխիվ:
Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շաքիևը, արխիվ:

Ղրղըզստանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջազգային գործունեությունը, Ալմաթիում, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտարարել է Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շաքիևը։

«Կազմակերպության դերը պետք է շարունակի մեծանալ՝ կապված ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա ազդող գործոնների հետ»,- ասել է Շաքիևը:

Նրա փոխանցմամբ, այդ նպատակին պետք է հասնել «միջազգային և տարածաշրջանային ասոցիացիաների հետ փոխգործակցելու և երրորդ երկրների հետ սերտ համագործակցելու միջոցով»։

«ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ապահովել կոլեկտիվ անվտանգությունը՝ միավորելով կազմակերպության անդամ պետությունների ջանքերը միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների հիման վրա: Դրանից ելնելով պետք է զարգացնել ՀԱՊԿ շրջանակներում հաստատված հարաբերությունները»,- նշել է Ղրըղզստանի խորհրդարանի խոսնակը:

Հայաստանի գործադիր և օրենսդիր կառույցների ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին:

Հայաստանը գործնականում սառեցրել է անդամությունն այդ կառույցին, որին մեղադրում է ադրբեջանական ագրեսիային համաչափ և հստակ գնահատական չտալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG