Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ տարածաշրջաններում շարունակում է մնալ բարդ և մեծ ուշադրություն է պահանջում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Ես հիմնականում համաձայն եմ այսօր հնչեցված` հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականներին, այն մնում է բարդ և պահանջում է մեր մեծ ուշադրությունը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Թե կոնկրետ ինչ իրավիճակ նկատի ունի, ռուսաստանցի պաշտոնյան չի մանրամասնել։
Նիստին Հայաստանը չի մասնակցում, առավոտյան հաղորդել էին կառույցից։