Մատչելիության հղումներ

Կյանքից հեռացել է հայտնի հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը


Կարեն Սվասյան, արխիվ
Կարեն Սվասյան, արխիվ

Կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի խորհրդային և հայ փիլիսոփա, մշակութաբան և փիլիսոփայության պատմության մասնագետ Կարեն Սվասյանը, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Գիտնականը հայտնի էր Նիցշեի և Շպենգլերի ստեղծագործությունների թարգմանություններով, ինչպես նաև 1984-ին Երևանում լույս տեսած «Անասացության ձայներ․ Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկացի, Գյոթե» աշխատությամբ։

1993 թվականից նա բնակվում էր շվեյցարական Բազելում, 1997-ից Ինսբրուկի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG