Մատչելիության հղումներ

Կուրսկի վրա հարձակումն «իսկական դիլեմա» է Պուտինի համար․ Բայդեն


Բայդենի ճեպազրույցը լրագրողների հետ Նյու Օռլեանի օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2024թ․
Բայդենի ճեպազրույցը լրագրողների հետ Նյու Օռլեանի օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2024թ․

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ մեկնաբանելով Կուրսկի վրա ուկրաինական ուժերի հարձակումը, ասել է, որ դա «իսկական դիլեմա է ստեղծում Պուտինի համար»։

«Մենք մշտական շփումների մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- Նյու Օռլեան քաղաքում լրագրողներին ասել է Բայդենը։

Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն 8-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին երեկ Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։

Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս ողջունել է Օ'Բրայենի այցը Կիև՝ շեշտելով՝ «այս այցը մեծ ուղերձ ունի»։

«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է», - X-ում գրել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG