Մատչելիության հղումներ

Կուրսկի մարզի ղեկավարի խորհրդականը Ռիլսկի բնակիչներին կոչ է արել հեռանալ


Կուրսկի մարզ, 22-ը օգոստոսի, 2024թ․
Կուրսկի մարզ, 22-ը օգոստոսի, 2024թ․

Կուրսկի շրջանի ղեկավարի խորհրդական Ռոման Ալյոխինը կոչ է արել Ուկրաինայի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռիլսկ քաղաքի բնակիչներին տարհանվել՝ «քանի հնարավոր է ու անվտանգ»։

«Մի սպասեք մինչև վերջին րոպեն, ինչպես եղավ Սուջայում, Կորենևոյում, Գլուշկովոյում: Ձեր և ձեր հարազատների կյանքն ավելի արժեքավոր է, քան շան կյանքը», - Տելեգրամում գրել է Ալյոխինը՝ նշելով, թե ուկրաինացի զինվորականներն «իրենց գերմանացի ֆաշիստների նման են պահում»։

Միևնույն ժամանակ Ալյոխինը շեշտել է, որ գրում է ոչ թե որպես նահանգապետի խորհրդական, այլ «որպես մարդ, կամավոր, ով տեսել է այս պատերազմը սկզբից»։

Ռոման Ալյոխինը նաև տեղեկացրել է, որ մինչև ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ Ռիլսկ քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 15 հազար մարդ։

Մարտերը Կուրսկի մարզում շարունակվում են օգոստոսի 6-ից։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ ավելի քան 90 բնակավայր և մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում։ Ռուսական ռազմական հրամանատարությունն, իր հերթին, պարբերաբար հայտնում է, թե ուկրաինական բանակի հարձակումը «կասեցվել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG