Մատչելիության հղումներ

ԱԺ-ի մոտ հավաքի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել են


Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նրանցից 8-ը կալանավորվել են։

ՔԿ-ն ավելի վաղ նախաձեռնել էր քրեական վարույթ։

Հաղորդվում է, որ անհատականացվել են 12 նույնականացված մասնակիցների գործողությունները: 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելք։

Եվս մեկ անձի խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը, հայտնում է Քննչականը։

  • ԱԺ-ի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
  • Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG