Մատչելիության հղումներ

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարները քննարկում են արհեստական բանականությունը ռազմական տիրույթում


Կորեայում ընթանում է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարությունից հայտնում են, որ գագաթնաժողովը կազմակերպել են Կորեայի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները։ Նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:

Պապիկյանը Կորեա է մեկնել սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG