Մատչելիության հղումներ

«Խորը ափսոսանք»․ Բաքուն դատապարտել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե, արխիվ

Պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեկվա հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանի դեմ կոմիտեի երեկվա «աննախադեպ հրապարակային հայտարարությունը խորը ափսոսանք է առաջացնում»։

«Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ առանց Ադրբեջանի համաձայնության ամբողջությամբ հրապարակել 2022 թվականի հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը։ Այս մոտեցումն անարդար է և անհիմն, ինչպես նաև իրավական տեսակետից հարցեր է առաջացնում», - հայտարարել է Հաջիզադեն։

Երեկ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հաղորդեց, որ Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Կոմիտեի հետ՝ Բաքվի այդ քայլը որակելով Ադրբեջանի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։

Կառույցը նաև պնդել էր, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։

Եվրախորհրդին կից կառույցը առանձնացրել էր, մասնավորապես, Ադրբեջանի բանտերում պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, շեշտելով, որ կալանավորները ենթարկվում են խոշտանգումների՝ «ապտակ, բռունցքով հարված, ոտքով հարված, մահակներով կամ փայտերով հարվածներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG