Մատչելիության հղումներ

Խորվաթիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ


Խորվաթիայում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթել առաջին փուլում։

Խորվաթիայի ընտրական վարչակազմի տվյալներով՝ դեկտեմբերի 29-ին կայացած ընտրություններում ներկայիս նախագահ Զորան Միլանովիչի օգտին քվեարկել է ընտրողների 49,1 տոկոսը։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ավելի քան 50 տոկոս։

Երկրորդ տեղում է մասնագիտությամբ բժիշկ, Խորվաթիայի գիտության, կրթության և սպորտի նախկին նախարար Դրագան Պրիմորացը՝ 19,35 տոկոս ձայնով: Նա Խորվաթիայի կառավարության «Ժողովրդավարական միություն» աջ պահպանողական կուսակցության նախկին անդամ է։

Խորվաթիայի նախագահական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 թեկնածու։

Երկրորդ փուլը, որին կմասնակցեն Զորան Միլանովիչն ու Դրագան Պրիմորացը, կանցկացվի 2025 թվականի հունվարի 12-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG