Մատչելիության հղումներ

Տիեզերագնացներ Արարատի մարզում․ 2024-ին ՀՀ-ում գիտական իրադարձություններն ուշագրավ էին


Տիեզերագնացներ Արարատի մարզում, 12-ը մարտի, 2024թ․
Տիեզերագնացներ Արարատի մարզում, 12-ը մարտի, 2024թ․

Տիեզերագնացներ Արարատի մարզում, գիտափորձեր Ազատության հրապարակում, «Կաքավիկը» տիեզերքում և հայերի ծագման մասին վարկածների ստուգումը՝ հեղինակավոր ամերիկյան գիտական ամսագրի էջերին․ 2024-ին գիտական և տեխնոլոգիական ամենահիշվող իրադարձությունները Հայաստանի համար շատ չեն, բայց բավական ուշագրավ են։

Օրինակ՝ Հայաստանում անցնող տարում հարցեր առաջացան՝ երկու տարի առաջ շռնդալից կերպով տիեզերք ուղարկած առաջին արբանյակի՝ArmSat-ի հետ կապված։ Երկրի ուղեծիր դուրս բերելուց հետո արբանյակի մասին կարծես մոռացվեց, թե ինչ օգուտ տվեց, ինչ տվյալներ է ուղարկում և արդյոք այդ տվյալները վերլուծվում են։ Հարցերը հաճախ պատասխան չունեին։ Մամուլը համառորեն գրում էր միլիոնների չարաշարումների մասին, իսկ Գլխավոր դատախազությունը շաբաթների քար լռությունից հետո ի վերջո հաստատեց, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ կա։ Սակայն էլի մանրասներ չկան՝ ինչ հոդվածով, ովքեր են հարցաքննվել և այլն։

2024-ի կարևոր իրադարձություններից էր նաև գիտության շաբաթը։ Ազատության հրապարակում գիտափորձեր էին կատարվում, գիտնականների հետ հանդիպումներ էին անցկացվում, գիտական ֆանտաստիկայի մրցույթ կազմակերպվեց, հոկտեմբերին մի ամբողջ շաբաթ դպրոցներում բազմաթիվ թեմատիկ դասախոսություններ ու հանդիպումներ էին։ Երևանի կենտրոնն ու ծայրամասերը, ու Հայաստանի տարբեր դպրոցներ գիտական թեմաների քննարկումների մեջ էին։ Մոտ 20 հազար մարդ այդ օրերին այցելեց գիտական վրանային ավան։

Մանրամասները՝ ստորև

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG