Մատչելիության հղումներ

Խամենեիի կարծիքով՝ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է». Mehr


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարծիք է հայտնել, որ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»։

«Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին», - հավելել է Խամենեին։

Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն այստեղ գտնվող պետությունների հարաբերություններին օգտակար չէ։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակը «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չի հաղորդում։ Փոխարենը, ըստ վարչապետի գրասենյակի՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

  • Փաշինյանն այսօր է մեկնել Իրան՝ մասնակցելու Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նա արդեն հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ։
  • Վերջինս նշել է, որ Թեհրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Փեզեշքիանը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG